211652_close_icon
views-count4739 դիտում article-date 16:16 30-06-2017

Կանադան 2.5 մլն դոլար կներդնի Սիրիայում քիմիական հարձակման դեպքերը բացահայտելու համար

Կանադայի ԱԳ նախարար Քրիստիան Ֆրիլանդը հայտարարել է, որ Օտտավան պատրաստվում է 2.5 մլն դոլար հատկացնել՝ Քիմիական զենքի արգելման կազմակերպության կողմից Սիրիայում քիմիական զենքի կիրառման դեպքը հետաքննելու համար, հաղորդում է gazeta.ru-ն։ Հայտարարությունը տեղադրված է Կանադայի կառավարության պաշտոնական կայքում։ «Այսօրվա հայտարարությունը ցույց է տալիս սիրիական ժողովրդին Կանադայի աներեր աջակցությունը»,-ասել է նախարարը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել այն մասին, որ Սիրիայի նախագահի ռեժիմը պատրաստվում է քիմիական զենք կիրառել։

Նմանատիպ նյութեր