10042 դիտում
12:51 21-02-2016
Երևանում 32-ամյա տեխնոլոգը Opel-ով վրաերթի է ենթարկել «Սանիթեք»-ի աշխատակցին և հետո բախվել աղբատար ավտոմեքենային. կան վիրավորներ
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Հրանտ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ` փետրվարի 20-ին Երևանում տեղի ունեցած վրաերթ-վթարի փաստով:
Ժամը 23:40-ի սահմաններում Երևանի Ներսիսյան փողոցի բնակիչ, 32-ամյա Դավիթ Մուրադխանյանը իր վարած Opel մակնիշի 81 RT 881 համարանիշի ավտոմեքենայով Թբիլիսյան խճուղու թիվ 50 էլեկտրասյան դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Սարի թաղ 26 փողոցի բնակիչ, 42-ամյա Արմեն Լազարեթյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթից հետո Մուրադխանյանը Opel -ով բախվել է Երևանի Դավիթ Մալյան փողոցի բնակիչ, 32-ամյա Արման Ռոստոմյանի կցված և այդ պահին կայանված վիճակում գտնվող Skania մակնիշի 356 OF 61 համարանիշի աղբատար մենքենային:
Վրաերթ-վթարի հետևանքով Ա. Լազարեթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ Opel -ի ուղևորներ, Երևանի բնակիչներ, 33-ամյա Խրիստո Չոքեքչյանը, 33-ամյա Վարդան Սահակյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Միքայելյան բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրաիվճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարներն ու ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները:
Գ. Շամշյանի տեղեկություններով` վարորդ Դ. Մուրադխանյանը աշխատում է «ԻՖԷՊ» ՍՊԸ-ում` որպես տեխնոլոգ, իսկ վրաերթի ենթարկված Ա. Լազարեթյանը աշխատում է «Սանիթեք» ՍՊԸ-ում, Skania մակնիշի ավտոմեքենան էլ հաշվառված է «Սանիթեք» ՍՊԸ-ի հաշվեկշռում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
15236 դիտում
10:00 30-07-2015
Երևանում 40-ամյա տաքսիստը Кia-ով վրաերթի է ենթարկել «Սանիթեք»-ի 64-ամյա աշխատակցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2038 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)