211652_close_icon
views-count50578 դիտում article-date 14:13 02-01-2021

Երևանում ՍՊԸ-ի տնօրենը Opel-ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բախվել կայանված ՎԱԶ-2115 ավտոմեքենային. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 2-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:20-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 48-ամյա Արթուր Գասպարյանը՝ իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով, Հր. Ներսիսյան փողոցի 5-րդ շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտներ, Երևանի բնակիչներ, 18-ամյա Թաթուլ Բաղդասարյանին և 20-ամյա Հրաչ Աբրահամյանին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթից հետո բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված՝ Երևանի բնակիչ, 47-ամյա Գագիկ Բաղդասարյանի կողմից կայանված ՎԱԶ-2115 մակնիշի ավտոմեքենային: Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որ վրաերթի ենթարկվածները տեղափոխվեն Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն, որտեղից տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Օպերատիվ է գործել Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը: Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ, ավագ հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ա. Բաբիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություներով, Opel-ի վարորդ Ա. Գասպարյանը աշխատում է Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկի տնօրեն: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր