211652_close_icon
views-count2165 դիտում article-date 22:39 22-02-2016

ՊՍԺ-ի ղեկավարությունը հարցաքննել է Օրյեյին` սկանդալային տեսանյութի առթիվ

ՊՍԺ-ն ներքին հետաքննություն է անցկացնում թիմի պաշտպան Սերժ Օրիեյի վարքագծի առթիվ և հարցաքննել է վերջինիս: Հիշեցնենք, որ Օրիեն հրապարակավ սեռական բնույթի արտահայտություններ էր թույլ տվել թիմի մարզիչ Լորան Բլանի և հարձակվող Զլաթան Իբրահիմովիչի հասցեին: «Սերժ Օրիեն պատասխանել է թիմի ղեկավարության հարցերին` ինտերնետում իր արտահայտությունների վերաբերյալ: Զրույցի արդյունքներով ակումբի ղեկավարությունը սահմանված ժամկետներում ֆուտբոլիստին կհայտնի իր վերջնական որոշման մասին: Իսկ մինչ այդ ակումբն այս թեմային չի անդրադառնա», նշված է ՊՍԺ-ի տարածած հայտարության մեջ: Ըստ տարբեր աղբյուրների, ՊՍԺ-ն մտադիր է վաճառել իվուարցի ֆուտբոլիստին, որի տրանսֆերային արժեքը կազմում է մոտ 20 մլն եվրո:

Նմանատիպ նյութեր