211652_close_icon
views-count2373 դիտում article-date 10:14 24-02-2016

Երբ չկան բացարձակ արժեքներ, երբ ամեն ինչ 15-20 տարին մեկ վերադառնում է. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Հասարակական տրամադրությունները նման են ճոճանակի՝ 25 տարում միևնույն գործիչը (օրինակ՛ Լևոն Տեր-Պետրոսյանը) կարող է արժանանալ խնկարկման, հետո անեծքների, հետո՝ դարձյալ խնկարկման և այլն։ Դա անկայուն ժամանակներում սովորական բան է, չնայած անձամբ ինձ թվում է, որ առանձին գործիչների նկատմամբ պետք չէ լինել չափից դուրս տաք կամ սառը՝ ավելի լավ է պահպանել «տնային գոլ ջերմաստիճանը»։ Թե չէ՝ առնվազն հարբուխն ապահովված է։ Ճոճանակի այդ՝ չափից դուրս մեծ քայլի, «ամպլիտուդի» հետևանքով հասարակությունը զրկվում է որոշակի կողմնորոշող «փարոսներից» և «նավարկում է» մթության մեջ: Երբ չկան բացարձակ արժեքներ, երբ ամեն ինչ 15-20 տարին մեկ փոխվում է, կարելի է էլեկտրաէներգիա գողանալ (ինչով Խորհրդային Հայաստանի բնակչության մեծ մասը գբաղվում էր, երբ կիլովատն արժեր 2 կոպեկ), ընտրություններ կեղծել, ընտրակաշառք տալ և վերցնել, պատմական շենքեր քանդել և այլն»։ Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր