6420 դիտում
14:45 20-11-2017
Ազատությունն ու անկախությունը բացարձակ արժեքներ են և ձեռք են բերվում արյան գնով. Լավագույն դիրքապահներ
«Նախքան ժամկետային ծառայության անցնելը ես ցանկանում էի զինվորական դառնալ: Հավանաբար դրանում իր դերն է ունեցել այն հանգամանքը, որ շատ եմ լսել ազատամարտիկների սխրագործությունների մասին: Հայրս և հորեղբայրներս մասնակցել են պատերազմական գործողություններին, հորեղբայրներիցս մեկն իր կյանքն անվերադարձ նվիրաբերել է հայրենիքին: Այս ամենը, բնականաբար, իրենց հետքն են թողել իմ ներաշխարհում: Սկզբում որոշել էի սովորել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, սակայն հանգամանքների բերումով չստացվեց»,- շարքային Ատոմ Եգորյանն իր մտքերը կիսում է մեզ հետ` շեշտելով, որ ծառայությունը իսկական տղամարդու գործ է:
Ատոմ Հարությունի Եգորյանը ծնվել է 1998 թվականի դեկտեմբերի 30-ին Քաշաթաղի շրջանի Գանձա համայնքում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի բեռների ու տրանսպորտների տեղափոխում և կազմակերպում բաժինը: Առաջին կուրսի առաջին կիսամյակն ավարտից հետո զորակոչվել է ծառայության: Արցախյան ազատամարտի օրերին հայրը նույնպես մասնակցել է հայրենիքի այս հատվածի ազատագրմանը, որի ժամանակ էլ որոշել և այնուհետև որոշումն ի կատար է ածել, տուն-տեղ կառուցելով՝ մշտական բնակություն հաստատել Գանձայում:
Ինչպես սահմանում կանգնածներից շատերը` Ատոմը նույնպես դիրքապահի պարտականությունները կատարելիս առաջին հերթին կարևորեց զգոնությունն ու անվտանգության կանոնների պահպանումը: Եվ դա պայմանավորում է այն հանգամանքով, որ հակառակորդն է իրենց դիմացը կանգնած և ցանկացած պահի պետք է պատրաստ լինել թշնամու արկածախնդրությանը դիմակայելուն ու արժանի հակահարված տալուն: Նա հայրենիքի պաշտպանի առաքելության մեջ ավելի խորն իմաստ է տեսնում և ասում. «Մեր դիրքերը, խրամատը, հենակետը ոչ միայն պարզապես տեղամասեր են, որտեղից իրականացվում է հայրենիքի պաշտպանությունը, այլև հանուն մեր երկրի ազատության իրենց կյանքը նվիրաբերած քաջերի արյամբ գծված սահմաններ են: Ասել է թե, իրենք կրկնակի առաքելություն են կատարում, հերոս նախնիների սրբազան գործն են շարունակում, նրանց անունն ու պատիվն են պահում»:
Չթերագնահատելով յուրաքանչյուր զինծառայողի տեղն ու դերը բանակի հզորացման և երկրի պաշտպանության կազմակերպման գործում, անքուն գիշերներ անցկացնելով դիրքերում` շարքային Ա. Եգորյանը հասկացել է, որ իսկական ծառայությունը հենց մարտական դիրքում, մարտական հերթապահության իրականացումն է:
«Գտնվելով ոչ խաղաղություն, ոչ պատերազմ իրավիճակում` պետք է ցանկացած պահի պատրաստ լինենք հակառակորդի հնարավոր գործողություններին դիմակայելուն: Իսկ դիրքերում պատերազմականին հնարավորինս մոտ պայմաններում գտնվելը զինծառայողներին ուսուցանում է անհրաժեշտ բարոյակամային հատկանիշներ, խրամատից կրակ վարելու հմտություն, տեղանքում կողմնորոշվելու և վերջապես մեր հայրենիքի մի հատվածի հետ ծանոթանալու իրական հնարավորություն»,- նշում է շարքային Եգորյանը` չթաքցնելով, որ դիրքերում ծառայելուց հետո զորամասի մշտական տեղակայման վայրում ծառայությունը շատ ավելի հեշտ է թվում, իսկ ժամանակը՝ աննկատ:
Դիրքերում ծառայած և այդ հայրենանվեր առաքելությունը ստանձնած երիտասարդը, կարելի է ասել, հետագա կյանքում ծագած բոլոր դժվարությունները կկարողանա հեշտությամբ հաղթահարել»:
Խոսելով դիրքապահների ծառայության մասին՝ Ատոմը կարծում է, որ այն ամենավեհ առաքելությունն է, որը մարդ կարող է կատարել հայրենիքի համար՝ պաշտպանելով ու պահպանելով իր երկրի սահմաններն ու նրա շարունակական զարգացումը: Զինծառայությունն իր հերթին պայմաններ է ստեղծում անհատի զարգացման համար՝ նպաստելով նրա ֆիզիկական կոփվածությանը, նոր գիտելիքների ու հմտությունների ձեռքբերմանը, բարդ իրավիճակներում ինքնուրույն գործելու ունակությունների կատարելագործմանը: «Ինչպես ժողովրդական իմաստնությունն է ասում` «Արդարությունը քաջի սրի ծայրին է»: Այս մտածելկերպն է այսօր կառավարում աշխարհը, որտեղ թույլերը տեղ չունեն:
Ես զինծառայության եմ անցել այս գաղափարներով տոգորված, այս զգացողությունն ու ընկալումները իմ ծառայակից ընկերներին փոխանցելու հաստատակամությամբ, որպեսզի նրանք նոր ոգևորությամբ ծառայեն և իրենց համեստ ավանդը ներդնեն հայրենիքի պաշտպանության սուրբ գործին»,- նշում է շարքային Ա. Եգորյանը` նկատելով, որ դրա համար պետք է հստակ գիտակցել` ազատությունն ու անկախությունը բացարձակ արժեքներ են և ձեռք են բերվում արյան գնով:
[b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
2370 դիտում
10:14 24-02-2016
Երբ չկան բացարձակ արժեքներ, երբ ամեն ինչ 15-20 տարին մեկ վերադառնում է. «Առավոտ»
Այս բաժնից
847 դիտում
23:36 23-12-2024
Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ
691 դիտում
23:09 23-12-2024
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը
742 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են