2127 դիտում
12:23 24-02-2016
Նորընտիր ՄԻՊ-ին ներկայացրեցին աշխատակազմին, նա պետք է տեսնի` ինչ է կատարվում ու անհապաղ անցնի իր գործառույթներին
Մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Արման Թաթոյանը, ով երեկ ընտրվեց խորհրդարանի 86 կողմ ձայներով, այսօր մի քիչ կաշխատի, կհասկանա, կտեսնի ու անհապաղ կանցնի աշխատանքների կազմակերպմանը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց հենց Արման Թաթոյանը, ում այսօր ՄԻՊ աշխատակազմին ներկայացրին քաղաքական մեծամասնության ներկայացուցիչներ, ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը և ՀՀԿ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:
«Հասկանո՞ւմ եք, ինձ ժամանակ է պետք, նոր եմ, առաջին օրն է, բարձրանամ, տեսնեմ՝ ինչ է կատարվում»,- լրագրողներին ասաց Ա. Թաթոյանը:
Նա դեռ չի կողմնորոշվել աշխատանքի առաջնայնությունների հարցում:
«Հերթականությունը հիմա չասեմ, որովհետև բոլոր հարցերն էլ կարևոր են: Շատ գանգատներ, դիմումներ կան, որոնք մարդիկ են ներկայացրել, վստահ եմ` այս ժամանակահատվածում, երբ որ ՄԻ պաշտոնը թափուր էր»,-ասաց նա:
Ի պատասխան հարցի, թե ինչպես է վերաբերվում գնահատականներին, որ Հայաստանում ոչ մի օմբուդսմեն չի կարողանում լիարժեք պաշտպան լինել, այլ միայն` կիսապաշտպան, Արման Թաթոյանը խնդրեց նման արտահայտություններ չանել` դա պաշտպանի հեղինակության դիրքերից չի բխում:
Նմանատիպ նյութեր
5132 դիտում
13:44 01-11-2018
Վարչապետի աշխատակազմին ամրակցված 2 ավտոմեքենաները հանձնվեցին Նախագահի աշխատակազմին
670 դիտում
15:49 17-06-2014
Տեղի է ունեցել բնապահպանական գործառույթներին առնչվող խորհրդակցություն
2229 դիտում
09:46 01-10-2021
Տիգրան Խաչատրյանը իր գործառույթներին չի տիրապետում. խուճապի մեջ է․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
598 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
439 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
946 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ