211652_close_icon
views-count15965 դիտում article-date 17:41 24-02-2016

Հենրիխ Մխիթարյանին Պորտուի օդանավակայանում երկրպագուները «աքցանի» մեջ են վերցրել. տեսանյութ

Փետրվարի 25-ին Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղի շրջանակներում «Պորտուն» սեփական հարկի տակ կընդունի Դորտմունդի «Բորուսիային»: Այսօր «Բորուսիայի» «Բորուսիայի» ֆուտբոլիստները ժամանել են Պորտուգալիա: Պորտուի օդանավակայանում թիմի խաղացողները, այդ թվում` Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ինքնագրեր են տվել երկրպագուներին և լուսանկարվել: Հիշեցնենք, որ առաջին խաղում «Բորուսիան» հաղթել է 2:0 հաշվով: Պատասխան խաղը կսկսվի Երևանի ժամանակով կեսգիշերին: Տեսանյութն` [url=https://www.facebook.com/BVB/videos/vb.134904013188254/1324147820930528/?type=2&theater]այստեղ.[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր