211652_close_icon
views-count1561 դիտում article-date 18:40 24-02-2016

Դեռ քանի՞ տարի է պետք կառավարությանը` «Մարտի 1»-ի մասին ՄԱԿ-ի ու ՄԻԵԴ-ի հարցերին պատասխանելու համար. Ա. Մանուկյանի հարցը

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին գործադիրին հարց ուղղեց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Ընդդիմադիր քաղաքական գործիչը նշեց, որ ՄԱԿ-ը Հայաստանից, արդեն որերորդ անգամ, ընդամենը 2 հարցի պատասխան է ուզում: Մասնավորապես. ինչ փոխհատուցում է տրվել զոհերի իրավահաջորդներին և ինչ պատիժ է տրվել հանցագործներին` Արամ Մանուկյանը կառավարությունից հետաքրքրվեց` ինչու չեն պատասխանում միջազգային կառույցներին: «Ինչու, չեք, հարգելի կառավարություն, պատասխանում էդ 2 հարցին. ինչ կոմպենսացիա է արվել զոհերի իրավահաջորդների համար և ինչ պատիժ է տրվել հանցագործների համար».-հարցրեց Արամ Մանուկյանը: Հիշեցնենք, որ «Մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդների դիմում բողոքը ՄԻԵԴ-ում մտել է կոմունիկացիաների փուլ, ինչի համար նրանք գրավոր հարցմամբ դիմել են Հայաստանին, սակայն ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությանը հերթական անգամ ՄԻԵԴ-ից ժամկետ է խնդրել այդ հարցերին պատասխանելու համար: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ի պատասխան ասաց, որ այդ հարցը Արամ Մանուկյանն ամեն անգամ հնչեցնում է, երբ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ԱԺ դահլիճում չէ, մինչդեռ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հենց Նալբանդանին է հանձնարարել պատասխանել հարցերին: Ուստիև, խնդրեց հարցը հնչեցնել, երբ դահլիճում ներկա լինի ՀՀ արտգործնախարարը:

Նմանատիպ նյութեր