Էքստրեմալ սպորտաձեւերի «Ադրենալին» ֆեդերացիան Ծաղկաձորում կանցկացնի արշավորդների բաց մրցություն
Էքստրեմալ սպորտաձեւերի «Ադրենալին» ֆեդերացիան սույն թվականի փետրվարի 28-ին՝ ժամը 10:30-ին, Ծաղկաձոր քաղաքում կանցկացնի Jeep Trophy Sprint (Ջիփ Թրոփի Սփրինթ) տեսակի բաց մրցություն:
Միջոցառմանը մասնակցելու հայտ են ներկայացրել 15 արշավորդներ արտերկրից եւ 30 արշավորդներ Հայաստանից:
Միջոցառումը ունենալու է մրցակցային չորս դաս՝ ձնագնացներ, ստանդարտ քաղաքային լիաքարշակ մեքենաներ եւ հատուկ պատրաստված սպորտային մեքենաներ՝ երկու դաս:
Ֆեդերացիան հայտնի է նման մրցարշավներ կազմակերպելու բարձր մակարդակով: Միջոցառումներին ներկա են լինում շուրջ 500 հանդիսատեսներ, որոնց շրջանակում հատկապես մեծ է երիտասարդների ներգրավվածությունը՝ պրոֆեսիոնալ դառնալու եւ հետագայում միջազգային միցարշավներին մասնակցելու նպատակով:
«Ադրենալին» ֆեդերացիայի նախագահ Արտաշես Ստեփանյանի խոսքով՝ ֆեդերացիան կարեւորում է նմանատիպ միջոցառումների կազմակերպումը եւ տեղացի մարզիկների մասնակցությունը, ինչը լավ առիթ է ուժերը չափելու եւ միջազգային այլ մրցություններին մասնակցելու համար:
[b]«Ադրենալին» էքստրեմալ սպորտաձեւերի ֆեդերացիա[/b]