211652_close_icon
views-count2160 դիտում article-date 08:59 26-02-2016

Խոսրով Հարությունյանի որդին ԱԳ փոխնախարար է նշանակվելու. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի որդին՝ Ռոբերտ Հարությունյանը, որը մինչև վերջերս ԵՏՄ կոլեգիայի անդամ նախարար էր, նշանակվելու է արտաքին գործերի փոխնախարար: Հիշեցնենք, փետրվարի 19-ին Սերժ Սարգսյանը ՀՀ դիպկորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել էր, թե որոշում է կայացրել և մոտ ժամանակներս ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կունենանք նախարարի տեղակալ, ով հատուկ զբաղվելու է արտաքին տնտեսական խնդիրներով»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր