1857 դիտում
09:13 07-06-2016
Խոսրով Հարությունյանի փեսան առաջիկայում կնշանակվի ԱԳ փոխնախարար. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արտաքին գործերի նախարարությունն առաջիկայում նոր փոխնախարար կունենա։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանն առաջիկա օրերին կնշանակվի ՀՀ արտաքին գործերի փոխնախարար։ Հիշեցնենք, որ Պապիկյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի փեսան Է, դստեր ամուսինը։ Իսկ Խոսրով Հարությունյանի որդին՝ Ռոբերտ Հարությունյանը, այս տարվա մարտի 4-ից ԱԳ փոխնախարար է։ Մինչ այդ նա մոտ մեկ տարի պաշտոնավարեց որպես Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ։ Ու եթե այսպես շարունակվի, ապա Խոսրով Հարությունյանն իր ողջ ընտանիքն աշխատանքի կտեղավորի ՀՀ արտաքին գործերի նախարարությունում։
Ի դեպ, «Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ որ Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնում Արմեն Պապիկյանին կփոխարինի Պարույր Հովհաննիսյանը։ Վերջինս ներկայումս զբաղեցնում Է ՀՀ ԱԳ Եվրոպայի վարչության պետի պաշտոնը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2157 դիտում
08:59 26-02-2016
Խոսրով Հարությունյանի որդին ԱԳ փոխնախարար է նշանակվելու. «Հայկական ժամանակ»
1498 դիտում
08:57 09-02-2016
ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն առաջիկայում կնշանակվի ՌԴ-ում ՀՀ դեսպան. «Ժողովուրդ»
3212 դիտում
09:42 16-08-2016
Խոսրով Հարությունյանի եղբորը պատկանող «Արամյանց» ԲԿ-ն չի վճարում աշխատակիցների աշխատավարձերը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1279 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1024 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
952 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»