7671 դիտում
10:53 02-11-2017
ՎՊ-ն ստուգումներ կանցկացնի Էներգետիկայի նախարարությունում և Լևոն Յոլյանը խախտումներ կգտնի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի վերջին նիստի ժամանակ հաստատվել է ՎՊ 2018թ. գործունեության ծրագրի նախագիծը և ուղարկվել ԱԺ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ի թիվս այլ պետական մարմինների՝ ՎՊ-ն հաջորդ տարի նախատեսել է ստուգումներ անցկացնել նաև Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում:
Հետաքրքիրն այն է, որ 2016-2017 թթ. ընթացքում ՀՀ էներգետիկայի նախարարի պաշտոնը զբաղեցրել է ՎՊ ներկայիս նախագահ Լևոն Յոլյանը: Այս կապակցությամբ մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»-ը դիմեց ՎՊ փոխնախագահ Արա Նռանյանին: Հարցին՝ պարոն Յոլյանը իր նախկին գործունեության հետ կապված, եթե խախտումներ գտնի, կարձանագրի՞, Նռանյանն ասել է. «Ցանկացած մարդ էլ տարբեր պետական մարմիններում աշխատանքներ իրականացնում է, Դուք, իհարկե, կարող եք այդ հարցը ուղղել պարոն Յոլյանին, բայց կարծում եմ՝ որևէ կաշկանդում այստեղ չպետք է լինի»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2199 դիտում
09:10 26-02-2016
Լևոն Յոլյանը կրկին ցանկանում է էներգետիկայի նախարար դառնալ. «Հայկական ժամանակ»
2019 դիտում
16:32 04-08-2021
Խախտումներ կաթնամթերքի շուկայում. տեսչական մարմինը ստուգումներ կանցկացնի 40-ից ավելի արտադրողի մոտ
1927 դիտում
09:28 02-03-2016
Նոր նախարար Լևոն Յոլյանը «այս պահի դրությամբ պրակտիկորեն բիզնես չունի». «Չորրորդ իշխանություն»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը