211652_close_icon
views-count100079 դիտում article-date 11:45 26-02-2016

Լարված իրավիճակ «Մալաթիա» տոնավաճառի մոտ. 4 հազարից ավելի առևտրականներ փակել են ճանապարհը. ժամանել են տեղի ոստիկանապետն ու Երևանի փոխոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այս պահին լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում: «Մալաթիա» տոնավաճառի մոտ 4 հազարից ավելի աշխատակիցներ՝ ի նշան բողոքի փակել են Անդրանիկի փողոցը: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ակցիայի մասնակիցները արդարացիորեն բարձրաձայնում են, որ ստիպված են ճանապարհը փակել, քանի որ տոնավաճառի «մեծն» տնօրինությունը հաշվի չի առնում սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը և չի ցանկանում վարձավճարները մի փոքր պակասեցնել: Այս պահին ճանապարհային ոստիկանությունը և Մալաթիա-Սեբաստիայի ոստիկանները փորձում են համոզել ակցիայի մասնակիցներին, որպեսզի ճանապարհը բացեն: Տոնավաճառի աշխատակիցները ոչինչ չեն ուզում, նրանք միայն ցանկանում են, որպեզի ընդառաջեն իրենց, քանի որ վստահ են, որ տոնավաճառի ղեկավարությունն անգիր գիտի, որ առևտուրն առաջվանը չէ. «10 օրը մեկ 5 հազարի առևտուր ենք անում, թե ոչ, իսկ իրենք իրենց վիլլաներում նստած միայն փող են պահանջում: Այլ ելք չկա, պետք է ընդառաջեն ժողովրդին, քանի որ գիտեն, եթե մենք չլինենք, իրենք սոված զկռտալու են ու զկռտալով դառնալու են մումիա»: «Մալաթիա» տոնավաճառ են ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի պետ Ռոման Կիրակոսյանը և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Ժամանել են նաև մեծ թվով ոստիկանության աշխատակիցներ, ովքեր ակցիայի մասնակիցներից երիտասարդ մի տղայի տեղափոխեցին ոստիկանություն: Ակցիայի մասնակիցները՝ ի նշան բողոքի շարունակում են ակցիան: Նշված հատվածում երթևեկությունը կարգավորելու համար ժամանել են նաև Երևանի ՃՈ աշխատկիցները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Աշոտ Սայադյանի գլխավորությամբ: Ոստիկանության Մալաթիայի բաժնի պետի միջնորդության շնորհիվ Մարտիրոսյան ազգանունով տղամարդը, ով ներկայանում էր՝ որպես տոնավաճառի տնօրեն, բանակցություններ է վարում տոնավաճառի աշխատակիցների հետ, սականյ այս պահին ընդհանուր հայտարարի չեն գալիս: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 252+
252+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր