211652_close_icon
views-count1219 դիտում article-date 16:48 26-02-2016

Երևանում մեկնարկել է դեղերի կողմնակի ազդեցության վերաբերյալ 2-ամսյա դասընթաց՝ մայրաքաղաքի պոլիկլինիկաների բժիշկների համար

Փետրվարի 19-ին Երևանում մեկնարկեց դեղերի կողմնակի ազդեցության դիտարկման համակարգի վերաբերյալ երկամսյա դասընթացը մայրաքաղաքի պոլիկլինիկաների բժիշկների համար: Ծրագիրը համատեղ նախաձեռնել են ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվ. դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը» և ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվ. առողջապահության ազգային ինստիտուտը»: Դասընթացին մասնակցելու են Երևանի 23 պոլիկլինիկաների բժիշկները: Դասընթացի նպատակն է մասնագետներին իրազեկել դեղերի կողմնակի ազդեցության դիտարկում իրականացնելու համար գրանցման քարտ-հայտագիր լրացնելու սկզբունքներ, ինչպես նաև ներկայացնել օրենքով սահմանված պահանջները: «Դեղերի մասին» ՀՀ օրենքի համաձայն` բուժկանխարգելիչ հիմնարկները, դեղատները և դեղերի իրացմամբ ու կիրառմամբ զբաղվող հիմնարկները և կազմակերպությունները պարտավոր են կառավարության լիազորած մարմնին անհապաղ տեղեկացնել դեղերի անհայտ կողմնակի ազդեցության բոլոր դեպքերի մասին: ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ Հայաստանում դեղերի կողմնակի ազդեցությունների մշտական դիտարկումն իրականացնում է ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվ. դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը»:

Նմանատիպ նյութեր