Գերմանիայում ոստիկանական ուղղաթիռ է վթարվել. կա 2 զոհ
Գերմանիայի Համբուրգ քաղաքի մոտակայքում՝ Շլեզվիղ-Գոլշտայն դաշնային շրջանում ոստիկանությանը պատկանող ուղղաթիռ է վայր ընկել, հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:
Աղետի հետևանքով ուղղաթիռի անձնակազմի 3 անդամներից 2-ը տեղում մահացել են: Eurocopter 135 ուղղաթիռը ընկել է ֆուտբոլային դաշտից ոչ հեռու, որտեղ այդ պահին խաղ էր ընթանում: Վիրավորին լուրջ վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:
Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այսօր: Ուղղաթիռը ուսումնական թռիչք էր կատարում: