211652_close_icon
views-count1604 դիտում article-date 16:26 26-02-2016

Էկվադորը կներմուծի 2,8 մլն բարել դիզելային վառելիք՝ արդյունաբերության համար

«Petroecuador» նավթային ընկերությունը ասիական «BB Energy Pte.» ՍՊԸ-ից կներմուծի 2.8 միլիոն բարել դիզվառելիք, որը կհատկացվի էլեկտրաէներգիայի արդյունաբերությանն ու էլեկտրաէներգիայի արտադրությանը, փոխանցում է «ՀԱՅ-ԷԿՎԱԴՈՐԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ» ՀԿ-ի պաշտոնական [url=http://www.newsecuador.ec/one_news.php?id=874]կայքը[/url]: Մամլո հաղորդագրության մեջ ասված է, որ ասիական ընկերությունն է պատասխանատու Էկվադորին վառելիք մատակարարելու համար: Ներմուծումը ընկերությունը ստանձնել է հանրային մրցույթին մասնակցելուց հետո, որին հրավիրված էին 37 ընկերություններ և ներկայացվել էր 11 հայտ: Համաձայն մրցույթի կանոնների՝ 2.880.000 բարել դիզելային վառելիքը երկիր կհասնի 12 բեռնատարներով՝ յուրաքանչյուրը 240,000 բարել տարողությամբ: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.newsecuador.ec/one_news.php?id=874]կայքում[/url]:

Նմանատիպ նյութեր