1532 դիտում
19:10 26-02-2016
Նախագահը հանդիպում է ունեցել Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի հետ, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան Շարմանաշվիլիին՝ պաշտոնավարման անցած հինգ տարիներին ակտիվ և արդյունավետ աշխատանքի համար: Բարձր գնահատելով եղբայրական Վրաստանի հետ Հայաստանի հարաբերությունների ամրապնդման գործում դեսպանի առաքելությունը՝ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նա այլ աշխատանքի անցնելուց հետո էլ կպահպանի կապը Հայաստանի և պաշտոնավարման տարիներին ձեռք բերած իր հայ ընկերների հետ: Հանրապետության Նախագահը մեծապես կարևորելով Վրաստանի հետ հարաբերությունները՝ ընդգծել է, որ անհրաժեշտ է ոչ միայն դրանք պահպանել, այլև տարեցտարի զարգացնել: Սերժ Սարգսյանը դա հարևան և բարեկամ երկու երկրների պարտականությունն է համարել պատմության առջև:
Դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ ջերմ խոսքերի ու իր աշխատանքին տրված գնահատականի համար և վստահեցրել, որ Վրաստանում ի դեմս իրեն Հայաստանն այսուհետ կունենա ևս մեկ բարեկամ. «Մեծարգո՛ Նախագահ, հիշում եմ, թե ինչպես տարիներ առաջ պաշտոնս ստանձնելու կապակցությամբ հավատարմագրերը հանձնելիս Դուք ինձ ասացիք, որ ես գտնվում եմ տանը, և ցանկացած դուռ, որը կթակեմ, իմ առջև կբացվի: Այդպես էլ եղել է այս տարիներին: Ես տեսել եմ միայն ըմբռնում և ջերմություն, ինչի համար չափազանց շնորհակալ եմ»,-Նախագահի հետ հանդիպմանն ասել է Վրաստանի դեսպանը:
Նմանատիպ նյութեր
1433 դիտում
16:49 30-07-2014
ՀՀ ԱԻ նախարարն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին
Այս բաժնից
820 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
850 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»