211652_close_icon
views-count2211 դիտում article-date 09:44 27-02-2016

Լարվել են ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանի և Աժ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի հարաբերությունները. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, լարվել են ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանի և Աժ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի հարաբերությունները։ Թովմասյանը ձգտում է դառնալ ՍԴ նախագահ, մինչդեռ այդ պաշտոնին հավակնում է նաև Գյուլումյանը։ Հիշեցնենք, որ Գյուլումյանը 2014-ի օգոստոսին ՄԻԵԴ–ում ՀՀ դատավորի պաշտոնից ժամանակից մոտ 1 տարի շուտ հեռացավ, որպեսզի զբաղեցնի ՍԴ 2 թափուր պաշտոններից մեկը։ Իշխանությունների գծած սցենարի համաձայն, սահմանադրական փոփոխություններից հետո, երբ 2018թ. կավարտվի Սերժ Սարզսյանի պաշտոնավարման ժամկետը, նա ՀՀ նախագահ կդարձնի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին։ Իշխանական շրջանակներում խոսվում Է, թե Ալվինա Գյուլումյանը մտածում Է՝ ինքն է արժանի ՍԴ նախագահի պաշտոնին, քանի որ երկար տարիներ եղել Է ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորը և այնտեղ պաշտպանել Է իշխանությունների շահերը։ Իսկ Թովմասյանն էլ գտնում Է, որ ինքը պետք Է դառնա ՍԴ նախագահ, քանի որ մեծ լումա ունի սահմանադրական փոփոխությունների գործում։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն, այս երկու պաշտոնյաները ՍԴ նախագահի պաշտոնը ձեռք գցելու համար խուլ հակամարտության մեջ են»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր