211652_close_icon
views-count2845 դիտում article-date 09:38 19-01-2017

ՀՅԴ և «Հայկական վերածնունդ» կուսակցությունների հարաբերությունները կտրուկ լարվել են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՅԴ-ի և «Հայկական վերածնունդ» /նախկին ՕԵԿ/ կուսակցությունների հարաբերությունները վերջերս կտրուկ լարվել են։ Սա այն բանից հետո, երբ Դաշնակցությանը պատկանող «Երկիր մեդիա» հեռուստատեսության «Դիտակետում» հաղորդաշարն իր վերջին թողարկումը նվիրել էր ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին՝ ներկայացնելով նրա քաղաքական վայրիվերումները, հիշեցնելով նրա հասցեին հնչեցված գնահատականները։ Դրանից հետո ՀՎԿ-ին պատկանող լրատվամիջոցներն էին քննադատության թիրախ դարձրել ՀՅԴ-ին։ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՅԴ ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանն այս իրավիճակի առթիվ ասել է «Գոտկատեղից ներքև հարվածելու փորձերը, մեղմ ասած, մեր գործելաոճը չէ, և ճիշտ չենք համարում այդ դաշտում հարաբերություններ պարզելը։ Քաղաքական ուժերը հարաբերությունները պետք է պարզեն քաղաքական դաշտում և կոռեկտ պայքարի շրջանակներում»։ Բայց կարծես թե չի ստացվում»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր