6042 դիտում
10:19 27-02-2016
Աճուրդի են հանվել գրավադրված ձկներ, իրենց ջրավազաններով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ձկների արտադրությամբ զբաղվող «Յունիֆիշ» ընկերությանը պատկանող գույքի աճուրդը պետք Է տեղի ունենար փետրվարի 11-ին, սակայն հայտեր չլինելու պատճառով այն չի կայացել։ Նշենք, որ ընկերությունը գրավադրվել Է «Ագբա-Կրեդիտ-Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ում, սակայն վարկային պարտավորությունները չմարելու հետևանքով այն անցել Է բանկին։ Իսկ ի՞նչ Է վաճառում «Յունիֆիշ»–ը. 5 ձկնաբուծական տնտեսություններ՝ իրենց շենք–շինություններով շարժական գույքով տրանսպորտային միջոցներով 650 ջրավազաններով և 53 հորատված ջրհորներով։ Այս ամենի մեկնարկային գինը կազմում Է ավելի քան 6 մլրդ դրամ։ Սակայն նույն աճուրդի շրջանակներում վաճառքի Է հանվել բնակելի տուն՝ հողամասով որի արժեքն Է ավելի քան 406 մլն դրամ։
ԴԱՀԿ-ն վաճառում Է նաև ձկնաբուծարանի կենդանի ձկները՝ մայրաձկներ, ենթամայրեր, ապրանքային ձկներ, սիբիրական թառափ, ռուսական թառափ, կարմրախայտ իշխան և այլն։ Աճուրդի են հանվել 3 ավտոմեքենաներ, որոնք, սակայն, որքան Էլ տարօրինակ լինի, գրավի առարկա են «Քեթրին գրուպ» ընկերությունում։ Իսկ ինչպես հայտնի Է՝ «Քեթրին գրուպ» ընկերությունը դե ֆակտո պատկանում Է ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանին»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
5793 դիտում
09:38 10-08-2016
Աճուրդի է հանվել «Թալգրիգ» ընկերության գրավադրված անշարժ գույքը. «Ժողովուրդ»
1947 դիտում
09:38 03-03-2016
Աճուրդի է հանվել հնամաշ դաշնամուր՝ ստեղնաշարի որոշ մասերը պոկված են ու մաշված. «Ժողովուրդ»
4290 դիտում
09:36 20-07-2016
Աճուրդի է հանվել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի գույքը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1657 դիտում
08:50 21-12-2024
Ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի բոլոր տեղակալները. «Փաստ»
1288 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»