1389 դիտում
10:30 27-02-2016
Նոր Ընտրական օրենսգրքի շուրջ ստվերային բանակցություններ են անցկացվում. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, իշխանությունները փորձում են լայն կոնսոլիդացիա ստեղծել նոր Սահմանադրությունից բխող օրենսդրական փոփոխությանների, հատկապես նոր Ընտրական օրենսգրքի շուրջ։ Բանն այն է, որ նրանք չեն ցանկանում նորից վաստակել ԵԱՀԿ-ի քննադատությունը, ինչը տեղի ունեցավ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի դեպքում։ Եվ այդ նպատակով նրանք բանակցություններ են սկսել հատկապես խորհրդարանական կուսակցությունների հետ։ Որոշ տեղեկությունների համաձայն, նոր Ընտրական օրենսգրքի նախագիծն արդեն գտնվում է Ազգային ժողովում մասնավորապես Հանրապետական խմբակցությունում և Աժ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում, որի նախագահը ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանն է։
ՀՀԿ-ականները Աժ խմբակցություններին փորձում են ծանոթացնել նախագծի նախնական տարբերակին։ Հովհաննես Սահակյանը, սակայն, մեզ հետ զրույցում ասաց, թե նման բան չկա։ Պարզ է, որ նախագծին կողմ է նաև Հայ հեղափոխական դաշնակցությունը, և Հանրապետական կուսակցությունը հիմա փորձում է ստանալ նաև «Բարգավաճ Հայաստանի» ու «Օրինաց երկրի» եթե ոչ բացահայտ համաձայնությունը, ապա գոնե հասնել այն բանին, որ այս ուժերը կտրուկ չընդդիմանան այդ նախագծին»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
4364 դիտում
10:30 22-08-2014
Տեղի են ունենում ՀՅԴ-ՀՀԿ ստվերային բանակցություններ. «Իրավունք»
950 դիտում
19:56 17-09-2014
Խորհրդարանական լսումներ ԼՂՀ նոր ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ
Այս բաժնից
607 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
850 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2179 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ