25888 դիտում
22:50 27-02-2016
Կոտայքի մարզում բախվել են Գազ 24-ն ու Nissan March-ը. կա 4 վիրավոր
Երեկ՝ փետրվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Հրազդան քաղաքի Հայ Ֆիդայիններ փողոցի վրա գտնվող գազալցակայանի մոտ բախվել են Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի բնակիչ, 25-ամյա Գուրգեն Ստեփանյանի վարած Գազ 24 մակնիշի 03 ՍՏ 064 համարանիշի և Կոտայքի մարզի Արամուս գյուղի բնակիչ, 25-ամյա Գոռ Բարսեղյանի վարած Nissan March մակնիշի 34 RQ 157 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները ու Nissan-ի ուղևորներ՝ վարորդի համագյուղացիներ, 32-ամյա Կարեն Գեղամյանը և 32-ամյա Աղվան Հունանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Հրազդանի քննչական բաժնի քննիչ Խաչատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գազ 24-ի վարորդ Գ. Ստեփանյանը որպես պայմանագրային զինծառայող աշխատում է ՀՀ Ռազմական ոստիկանության N զորամասում:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16780 դիտում
17:56 13-01-2025
Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. Գյումրիում հրդեհ է բռնկվել «Opel»-ում. ժամանել են հրշեջներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ