«Ռեալը» բարկացել է և ցանկանում է շուտ բաժանվել Ռոնալդուից
Մադրիդի «Ռեալը» այս մրցաշրջանի ավարտից հետո ցանկանում է բաժանվել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից:
Մադրիդյան ակումբը նախկինում էլ էր քննարկում 31-ամյա պորտուգալացու վաճառքի հնարավորությունը, սակայն երեկ «Ատլետիկոյի» խաղից (0:1) հետո Ռոնալդուի [url=https://shamshyan.com/hy/article/2016/02/28/78225/]սկանդալային[/url] հայտարարությունները հունից հանել են «Ռեալի» ղեկավարներին և նրանք մտադիր են արագացնել ֆուտբոլիստի վաճառքը:
El Confidencial-ի տեղեկություններով, Ռոնալդուի փոխարեն «Ռեալը» կփորձի ձեռք բերել «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիին: