211652_close_icon
views-count2147 դիտում article-date 12:42 29-02-2016

Վարդգես Գասպարին ի նշան բողոքի այսօր վերսկսված իր դատին նորից պառկեց ու խոսեց ՔԿՀ-ում տիրող բարքերից

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում մոտ մեկ շաբաթ անցկացրած Վարդգես Գասպարին այսօր Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում վերսկսված իր դատավարությանը կիրառեց իր քաղաքացիական անհնազանդության պայքարի ձևը` պառկելը: Նախքան այդ, նա դատարանի առջև հանդես եկավ քաղաքական 30 րոպե տևա հայտարարությամբ` պատմելով գաղութում տիրող բարքերի մասին, թե ինչպես է ստացվում, որ նվաստացումներից հետո մարդիկ կամ ինքնավնասվում են, կամ ինքնասպանություն են գործում: «Ինքնավնասվելը խոսում է իրենց «փչացածության» աստիճանի մասին, նրանց դրանից հետո տեղափոխում են առանձին վայր, որպես այսպես ասած` անարժանի, ոչ պիտանի մարդիկ, որոնց պետք է մեկուսացվեն, որոնց քրեական աշխարհում արդեն դասում են «գալուբոյների» հետ»,-ասաց Գասպարին: Հիշեցնենք, որ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ուրբաթ սկսվեց Վարդգես Գասպարիի գործով դատական նիստը` Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ, այն բանից հետո, երբ Վերաքննիչ դատարանը դրանից առաջ փոխել էր նրա խափանման միջոցը` կալանքը: Գասպարին մեղադրվում է ոստիկանին վիրավորելու, դատական նիստերը խանգարելու և դատավորի հասցեին անվայելուչ արտահայտություններ անելու մեջ։ Եվ քանի որ նա չէր ներկայանում դատարան, իրավապահներն ամեն անգամ հարկադրաբար էին տանում նիստերին: Գասպարին պատմեց, որ կալանավայրում գտնվելիս իրենց բացատրել են, որ մահճակալին քնելը, զուգարանից օգտվելը բարիք է, որից պետք է վաստակել: «Մարդուն խցում մահճակալից, զուգարանից զրկելը ոչ միայն մարդու, այլև կենդանի իրավունքներից զրկել է»,-հավելեց Գասպարին: Նրա հավելմամբ` ՀՀ քաղաքական ղեկավարության հրահանգով ՔԿՀ-ում մարդը հանձնվում է կալանավայրի քրեական ղեկավարությանը` «պալաժենիային» Գասպարին կրկնեց այն, ինչ ազատության մեջ գտնվելով` պատմել էր լրատվամիջոցներին Լ Որ համար 03 , 09 և 020 խցերում, գտնվելով հացադուլի և ջրադուլի մեջ, գտնվել է անձանց հետ, որոնք հացադուլ չէին անում, ինչը կոպիտ խախտում է և որ կտտանքների է ենթարկվել քրեականների կողմից դրսից` հեռախոսազանգերի միջոցով ցուցումներ ստանալուց հետո: Վարդգես Գասպարին, ոևր ամեն խցում տեսնելով եկեղեցիներինկարներ ու խաչեր, քրեականներին հարցրել է`«թե այդ ո՞ր Աստվածն է հացադուլի ու ջրադուլի մեջ գտնվող մարդուն այսպես նվաստացնել, ես բազմիցս խնդրեցի,աղաչեցի, բայց ապարդյուն, կտտանքները շարունակվեցին շատ երկար, սեռական վերջին հայհոյանքներով »,- ներկայացրեց Գասպարին: Դատավորը ընդհատելով Գասպարիինն ` նկատեց, որ նա արդեն 30 րոպե հանդես է եկել հայտարարությամբ և առաջարկեց անցնել դատաքննությանը` խոսել մեղադրանքի ծավալի շուրջ: Գասպարիի առարկություններից հետո ղեկավարվելով Քրդատ օրի 314 ցուցիչ հոդվածով , որոշում ընդունեց ամբաստանյալի նկատմամբ կիրառել դատալան սանկցիա ` նախազգուշացում: Չնայած նրա փստաբան Տիգրան Եգորյանի` դատավորի սանկցիաների վերանայելու մասին միջնորդությանը, դատավոր Նելլի Բաղդասարյանը տեղելեկացրեց, որ փետրվարի 24 –ով թվագրված հատոըկ հաղորդում է ստացվել, որ այդ օրը ժամը 00-ի սահմաններում ՔԿՀ-ում թիվ 09 խցում Վարդգես Գասպարին խցի դուռը հրելով` դուրս է եկել և պառկել հատակին: Սրանից հետո Վարդգես Գասպարիին, հայտարարելով, որ դատավորը շահագրռված չէ արդարադատություն իրականացնել, պառկեց հատակին: «Գասպարի, ես Ձեզ հորդորում եմ պատշաճ դիրք զբաղեցնել նիստերի դահլիճում»,-ասաց Նելիի Բաղդասարյանը:

Նմանատիպ նյութեր