1407 դիտում
16:55 29-02-2016
Մոսկվայում Սումգայիթի ջարդերի 28-րդ տարելիցին նվիրված միջոցառում է տեղի ունեցել
Փետրվարի 28-ին Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու վանական համալիրի տարածքում գտնվող հուշակոթողի մոտ տեղի ունեցավ 1988թ. փետրվարի 27-ից 29-ը սումգայիթյան ջարդերին զոհ դարձած հայերի հիշատակին նվիրված ծաղկեպսակի զետեղման արարողություն:
Հիշատակի միջոցառմանը մասնակցեցին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, ՀԱՊԿ-ում ՀՀ լիազոր ներկայացուցիչ Դավիթ Վիրաբյանը, Մոսկվայում ԼՂՀ ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանն ու դեսպանության դիվանագիտական անձնակազմը:
Ներկաներին ուղղված իր խոսքում դեսպան Եսայանն ընդգծեց, որ 28 տարի առաջ ադրբեջանական իշխանությունների սանձահարմամբ տեղի ունեցած զարհուրելի ողբերգությունը չի մոռացվել, և այդ հիշողությունը կփոխանցվի սերնդեսերունդ, քանի դեռ մեղավորների քրեահանցավոր գործելակերպը չի ստացել համապատասխան իրավական, քաղաքական և բարոյական գնահատական:
Դեսպան Եսայանը հիշեցրեց նաև, որ Սումգայիթում և Ադրբեջանի այլ քաղաքներում սկսած վայրագությունները նպատակ էին հետապնդում կասեցնել Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու և Հայկական ԽՍՀ-ին միանալու հայության արդարացի մղումները:
Նույն օրը Մոսկվայի ՀԱԵ վանական համալիրի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում անցկացվեց հոգեհանգստի արարողություն:
Նմանատիպ նյութեր
1309 դիտում
23:55 28-02-2015
Սումգայիթի ջարդերի 27-րդ տարելիցին նվիրված միջոցառում` Մոսկվայում
3777 դիտում
16:20 01-03-2017
Ռումինիայում տեղի է ունեցել Սումգայիթի հայկական ջարդերի 29-ամյա տարելիցին նվիրված միջոցառում
2330 դիտում
14:28 21-03-2017
Բաթումիում տեղի է ունեցել Սումգայիթի հայկական ջարդերի 29-ամյա տարելիցին նվիրված միջոցառում
Այս բաժնից
802 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
640 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
751 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված