2209 դիտում
18:02 29-02-2016
Տարոն Մարգարյանը հանձնարարել է բացօթյա առևտրով զբաղվողներին այլընտրանքներ առաջարկել
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 9 վարչական արձանագրություն:
Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել և ապամոնտաժվել է չգործող 5 կրպակ: Հունվար-փետրվար ամիսներին ապամոնտաժվել է չգործող 54 կրպակ: Քաղաքապետը հանձնարարել է ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող միջոցառումների շրջանակում ակտիվացնել քաղաքացիների հետ տարվող բացատրական աշխատանքները՝ նրանց ուղղորդելով առևտրի համար նախատեսված տարածքներ:
«Բացօթյա առևտրով զբաղվող և դրանով օրվա հացի խնդիրը լուծող մեր համաքաղաքացիների հետ պետք է տանել բացատրական աշխատանքներ: Պետք է փորձենք նրանց չնեղացնելով ցույց տալ ճիշտ ուղղությունները, թե որտեղ կարող են իրականացնել իրենց առևտուրը: Մեր վարչական շրջաններում ունենք փակ շուկաներ, կրպակներ: Միանշանակ է, որ Երևանում պետք է բացառենք բացօթյա առևտուրը, բայց դա չի նշանակում, որ մեր աշխատանքները պետք է կազմակերպենք կոպիտ եղանակով: Այդ ամենը պետք է արվի քաղաքացիներին բացատրելով, օգնելով և ուղղորդելով դեպի առևտրի կազմակերպման համար նախատեսված տարածքներ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Նմանատիպ նյութեր
3772 դիտում
18:01 03-09-2015
Անվճար վաճառատեղեր` գյուղմթերքի առևտրով զբաղվողներին
2067 դիտում
18:00 19-08-2022
Բացօթյա ապօրինի առևտրով զբաղվող անձանց ապրանքները կառգրավվեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
895 դիտում
09:26 28-06-2024
Բացօթյա ապօրինի առևտրով զբաղվող մի շարք քաղաքացիներ տուգանվել են. ստուգայց է իրականացվել Ավանում (տեսանյութ)
Այս բաժնից
859 դիտում
16:59 18-10-2024
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է մասնակցելու COP29-ին