211652_close_icon
views-count19516 դիտում article-date 12:06 01-03-2016

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ինչը հերքում է Mitsubishi Pajero-ի վարորդի «հեքիաթները». վթարի մեղավորը ինքն է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ փետևվարի 29-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկություն էր հրապարակել Երևան-Արմավիր ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի մասին: Երևանի բնակիչ, 43-ամյա Վարդան Մուրադյանը իր վարած Mitsubishi Pajero IO մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր շրջվել էր, որից հետո դեպքի վայր ժ-ժամանած ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցներին «Գյուլնազ տատու հեքիաթներն» էր պատմում, թե իբրև վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենա, որը վթարային իրավիճակ է ստեղծել իր համար, ինչից հետո տեղի է ունեցել վթարը: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, ինչը հերքում է Վ. Մուրադյանի ասածը և տեսանյութով պարզ երևում է, որ վթարի մեղավորըը հենց ինքն է եղել. ոչ մի տրանսպորտային միջոց նրա համար վթարային իրավիճակ ու խոչընդոտ չի ստեղծել: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2016/02/29/78341/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, փետրվարի 29-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 43-ամյա Վարդան Մուրադյանը իր վարած Mitsubishi Pajero IO մակնիշի 33 PԼ 167 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Էջմիածին ավտոճանապարհին՝ դեպի Արմավիր տանող ճանապարհին գլխիվայր շրջվել էր: Օպերատիվորեն ժամանել էին Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ: Վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկային: Դեպքի վայրում վարորդը կուրծք ծեծելով համոզում էր ՃՈ աշխատակիցներին՝ ասելով, որ ինքը վթարի է ենթարկվել, քանի որ մեկ այլ ավտոմեքենա իր առջևով ընթանալով՝ խախտել էր երթևեկության կանոնները, իր համար ստեղծել վթարային իրավիճակ, ինչից հետո էլ այդ վարորդի պատճառով տեղի էր ունեցել վթարը: Հարցին, թե ինքը կարո՞ղ է նշել ավտոմեքենայի մակնիշն ու համարանիշը, նա արդարանում էր՝ ասելով, թե չի կարող հիշել: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր