26245 դիտում
12:20 01-03-2016
Արտակարգ իրավիճակ Երևանում. Հրազդանի կիրճում 20 մետր երկարությամբ ճանապարհի հենապատը փլվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանի Հրազդանի կիրճում: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, «Սանիթեք» ընկերության աշխատակիցների մեղքով մոտ 20 մետր երկարությամբ ճանապարհի հետապատի փլուզում է տեղի ունեցել:
Այս պահին նշված վայրում աշխատում են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Երևանի քաղաքապետարանի համապատասխան բաժինների աշխատակիցները, ինչպես նաև Միջազգային էներգետիկ կորպորացիայի ներկայացուցիչները:
Հենց վերջիններն են նշված վտանգավոր այդ հատվածում տեղադրել պարկեր, որպեսզի վարորդները ցուցաբերեն զգուշավորություն և Սանիթեքի մեղքով գարնան առաջին օրը չդիմավորեն Հրազդան գետում:
Ժամանել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, ով տեղում իրավիճակին ծանոթանալուց հետո պատկան մարմիններին կարգադրեց, որպեսզի նախ՝ գետից հեռացնեն արմատախիլ եղած ծառերը, որից հետո ձեռնարկելու են անհրաժեշտ գործողություններ՝ հենապատը կառուցելու համար:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1843 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)