2130 դիտում
16:47 01-03-2016
Կոմիտասի թանգարան-ինստիտուտի և Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի ներկայացրած ծրագրերն արժանացել են մրցանակի
Այս տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից Թանգարանների միջազգային խորհրդի /ICOM/ Հայաստանի ազգային կոմիտեն` ԻԿՕՄ-ի կրթության և մշակութային գործունեության միջազգային կոմիտեի «Լավագույն փորձ» կրթական ծրագրերի 2016 թվականի մրցանակաբաշխությանն էր ներկայացրել Կոմիտասի թանգարան-ինստիտուտի` երիտասարդ ծնողների համար նախատեսված «Օրորներ» երգի արվեստանոց կրթական ծրագիրը և Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի «Ազգային նվագարանների աշխարհում» կրթական ծրագիրը: Նշենք, որ ծրագիրը նախատեսված է նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների համար:
Կոմիտասի թանգարան-ինստիտուտի ծրագիրն արժանացել է մրցանակի և ընդգրկվել լավագույն ծրագրերի հնգյակում, իսկ գրականության և արվեստի թանգարանի ծրագիրն արժանացել է դիպլոմի և հրատարակման, որպես լավագույն փորձ թանգարանային կրթության բնագավառում:
Հավելենք, որ 2012 թվականին նույն մրցույթում Հովհաննես Թումանյանի թանգարանի ներկայացրած ծրագիրն էր ներառվել լավագույն հնգյակի մեջ, իսկ 2013 թվականին` Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի ծրագիրը զբաղեցրել էր խրախուսական տեղ և տպագրվել ժողովածուում:
Նմանատիպ նյութեր
1879 դիտում
13:42 29-03-2023
Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի միջև ստորագրվել է հուշագիր
1381 դիտում
17:00 31-05-2020
Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանն անցել է աշխատանքի
Այս բաժնից
880 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
775 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
685 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան