1879 դիտում
13:42 29-03-2023
Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի միջև ստորագրվել է հուշագիր
Հայ կինոյի 100-ամյա հոբելյանին ընդառաջ, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Ե․Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի միջև ստորագրվեց համագործակցության Հուշագիր։ Հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը։
Երկու ՊՈԱԿ-ների պատասխանատուները՝ Շուշանիկ Միրզախանյանը և Վահագն Սարգսյանը փաստեցին, որ Հուշագրի վավերացումը բխում է երկու մշակութային կառույցների շահերից՝ ընդլայնելով կողմերի գործունեության շրջանակը արդեն պաշտոնական հիմքով։ Համաձայն հուշագրի կողմերը իրականցնելու են գիտա-կրթական, մաշկութային-ժամանցային համատեղ ծրագրեր, ինչպես նաև հայկական կինոժառանգության բովանդակությամբ ստեղծագործական-կրթական նախագծեր։
Հուշագրի ստորագրումը մեծապես կխթանի հայկական կինոժառանգության պատմության ուսումնասիրման և հանրայնացման գործընթացները։ Հիշյալ փոխգործակցության արդյունքում նախատեսվում է պարբերաբար իրականացնել հետազոտական, ցուցահանդեսային և հրատարակչական նախագծեր։ Այս պահին ընթացքի մեջ է Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմի վերականգմանը նվիրված հետազոտական գրքույկի նախապատրաստական աշխատանքները, որով էլ մեկնարկելու է հայ դասական ֆիլմերին նվիրված նոր մատենաշարի հրատարակությունը։
Նշենք, որ Գրականության և արվեստի թանգարանում (ԳԱԹ) են պահպանվում հայկական կինոյի ամենամեծ ու հարուստ արխիվային ֆոնդերն ու հավաքածուները, որոնք անսպառ նյութ են շարունակական ուսումնասիրությունների ու բացահայտումների համար։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2776 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3928 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին