1659 դիտում
19:35 01-03-2016
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը միաձայն վերընտրվել է ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում
Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 1-ին Տավրիդյան պալատում մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովին (ԱՊՀ ՄԽՎ) կից անվտանգության ոլորտի եւ նոր մարտահրավերների ու սպառնալիքների հակազդեցության օրենսդրության ներդաշնակեցման հարցերի միացյալ հանձնաժողովի, ինչպես նաեւ ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստերի աշխատանքներին:
ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Օլեգ Դենիսենկոն հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջարկել է Էդուարդ Շարմազանովի թեկնածությունը: ԱԺ փոխնախագահը վերընտրվել է միաձայն:
Էդուարդ Շարմազանովը նիստին հանդես է եկել ելույթով՝ մասնավորապես նշելով. «Ահաբեկչության եւ այլատյացության սպառնալիքն ԱՊՀ տարածաշրջանում իրական է, եւ դա հարկավոր է գիտակցել: Ես կոչ եմ անում բոլորիս համատեղել մեր ջանքերը ահաբեկչության դեմ պայքարում եւ իսպառ բացառել կրկնակի ստանդարտների կիրառումը»:
ԱԺ փոխնախագահն ափսոսանքով նշել է, որ ԱՊՀ մասնակից պետությունների ՄԽՎ-ում ընդգրկված երկրներից ոչ բոլորն են դատապարտում Թուրքիայի կողմից իրականացվող գործողությունները:
«Մենք՝ ԱՊՀ ՄԽՎ անդամներս, պետք է հասցեական դատապարտենք բոլոր նրանց, ովքեր սերմանում են այլատյացություն: Նախորդ տարվա նոյեմբերին ԱՊՀ ՄԽՎ 43-րդ լիագումար նիստի աշխատանքներն ամփոփող համատեղ մամլո ասուլիսին մասնակցում էր նաեւ մի պետություն, որը Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռի
խոցման կապակցությամբ հրաժարվեց հանդես գալ որեւէ մեկնաբանությամբ: Նման վարքագիծն անընդունելի է. ահաբեկչությունը մարտահրավեր է մեզ բոլորիս համար»,-նշել է ԱԺ փոխնախագահը:
[b]
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմ[/b]
Նմանատիպ նյութեր
1902 դիտում
19:45 14-03-2018
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովի անդամներին
868 դիտում
17:24 15-10-2015
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նախագահել է ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովների նիստերը
Այս բաժնից
847 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
877 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»