1570 դիտում
16:13 02-03-2016
Թեհրանն ու Սեուլը ընդլայնում են համագործակցությունը միջուկային ոլորտում
Իրանի ու Հարավային Կորեայի իշխանությունները քննարկել են միջուկային ոլորտում համագործակցությունն ընդլայնելուն առնչվող հարցեր: Այդ մասին հայտնում է ILNA գործակալությունը:
Հանդիպումը կայացել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիի ու Հարավային Կորեայի առևտրի, արդյունաբերության ու էներգետիկայի նախարար Ջու Հյոն Խվանի միջև:
Սալեհին նշել է, որ հարավկորեացի նախարարի այցը Թեհրան վկայում է Իրանի հետ առևտրատնտեսական կապերն ամրապնդելու այդ երկրի մեծ ցանկության մասին:
Խոսելով Հարավային Կորեայի միջուկային պոտենցիալների մասին՝ Սալեհին ողջունել է երկու երկրների միջև միջուկային արդյունաբերության ոլորտում իրականացվող համագործակցությունը: Հարավկորեացի նախարարն էլ առաջարկել է Սալեհիին այցելել Սեուլ և խոստացել, որ Հարավային Կորեայի նախագահ Փակ Կին Խեն նույնպես կայցելի Իրան:
Նմանատիպ նյութեր
1274 դիտում
16:07 24-11-2015
Հայաստանը և Իրանը ընդլայնում են համագործակցությունը առողջապահության ոլորտում
Այս բաժնից
1102 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
871 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են
1084 դիտում
21:40 19-12-2024
Ադրբեջանը պաշտոնապես միացել է «Իսլամական ութնյակ»-ին