1927 դիտում
21:00 02-03-2016
«Համո Սահյանը նման էր իր պոեզիային, ինչպես իր պոեզիան իրեն». Լևոն Հախվերդյան
Բախտավոր բանաստեղծ է Համո Սահյանը. ընթերցողի սիրտը բաց է եղել նրա առջև, նրան սիրում են անդավաճան... Ասմունքողների սիրած բանաստեղծն է... Ինձ համար գաղտնիք է մնում, թե Սահյանն ինչպես է կարողանում հասարակ խոսակցության լեզվով բարդ ու խորունկ մտքեր բյուրեղացնել... Ինչպես է կարողանում «մաշված» բառերին առաջին գործածության թարմություն հաղորդել։ Ինչպես է բառերի վրա դնում իմաստային մեծ բեռ, և բառերը... թեթև ու վստահ տանում են իրենց բեռը... Խոսքի վարպետը գիտե իր գործը... Հ. Սահյանը նման էր իր պոեզիային, ինչպես իր պոեզիան իրեն:
Լևոն Հախվերդյան
Ոչինչ չի փոխվի
Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Ու չի պակասի աշխարհում ոչինչ,-
Մի լույս կմարի հինգերորդ հարկում,
Կմթնեն մի պահ աչքերը քո ջինջ։
Բայց հավքերն էլի հարավ կչվեն,
Մանուկներն էլի կխաղան բակում,
Կանաչներն էլի ցողով կթրջվեն,
Ծաղիկներն էլի կշնչեն մարգում։
Կվառվի լույսը հինգերորդ հարկում,
Կժպտան նորից աչքերը քո ջինջ,
Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Եվ չի պակասի աշխարհում ոչինչ։
Նմանատիպ նյութեր
2391 դիտում
21:03 29-02-2016
«Զանգեզուրյան կիրճերից մեկում ծվարած Լորից եկավ այդ բանաստեղծը՝ Համո Սահյանը» .Վահագն Դավթյան
Այս բաժնից
565 դիտում
12:08 18-01-2025
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ԵՄ անդամ երկրների 22 դեսպանի