1573 դիտում
09:24 04-03-2016
Քաղաքական «վերադասավորություններ» են ընթանում համատիրություններում. «Իրատես de facto»
«Իրատես de facto» թերթը գրում է. «Ասում են, թե քաղաքական «վերադասավորություններն» ընթանում են ոչ միայն կուսակցությունների մակարդակում, այլև համատիրությունների: Հայտնի է, որ ընտրություններն «սկսվում» են համատիրություններից, և բոլոր համատիրությունների նախագահները ՀՀԿ-ականներ են:
«Նախընտրական» այդ պայքարին սկսել է մասնակցել նաև Նիկոլ Փաշինյանի Քաղաքացիական պայմանագիրը` սկսելով Ծարավ աղբյուրի ԵՊՀ-ական դասախոսների շենքից (ի դեպ, կառուցվել է Սերժ Սարգսյանի հովանու ներքո), և այդ հարցում ընդդիմադիրներին գործուն աջակցություն է ցուցաբերում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի «սիրելի»` անձնական տվյալների վարչության պետ Շուշան Դոյդոյանը։ Սա առաջացրել է դասախոսների տարակուսանքը. վերջիններս շվարած են` ի՞նչ անեն, մասնակցե՞ն ընդդեմ ՀՀԿ-ականի կազմակերպված ստորագրահավաքին, թե՞ պաշտպանեն ՀՀԿ-ի շահերը: Նրանք դեռ չեն մոռացել սահմանադրական փոփոխությունների փաթեթի նկատմամբ ֆիզֆակի ըմբոստության «հետևանքները»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
2739 դիտում
09:37 08-07-2020
Հին բարքեր և վարձավճարային յուրացումներ՝ համատիրություններում. «Ժամանակ»
2016 դիտում
08:49 15-12-2015
2017-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, Ծառուկյանը կհայտնվի քաղաքական թատերաբեմում. «Իրատես de facto»
Այս բաժնից
1291 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1027 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
952 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»