1747 դիտում
09:28 04-03-2016
Ինչպե՞ս կվարվի կուսակցությունը, եթե իրեն բաժին հասնի երկնագույնը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ ՀՀ ընտրական նոր օրենսգրքի նախագծով նախատեսված է, որ ԱԺ ընտրություններում կուսակցությունները ներկայացված են լինելու տարբեր գույների առանձին քվեաթերթիկներով: Գույները բաշխելու է ԿԸՀ-ն՝ վիճակահանությամբ: և հետաքրքիր իրավիճակ է սպասվում. ինչպե՞ս կվարվեն կուսակցությունները, եթե իրենց բաժին հասնի երկնագույնը: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց հարցի պատասխանը ստանալ կուսակցությունների ներկայացուցիչներից: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանն այս առնչությամբ ասաց. «Միանշանակ հավատացնում եմ, որ նման գույնի թերթիկ չի լինի»:
ԲՀԿ խմբակցության մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանն էլ հայտարարեց. «Երբ ԲՀԿ խմբակցությունում Հրայր Թովմասյանի և Վարդան Պողոսյանի հետ քննարկվել է ԸՕ վերաբերյալ նախնական մի քանի մոտեցում, այդ ժամանակ քննարկվել է, որ կապույտ գույնի քվեաթերթիկ չի լինելու՝ սև քարոզչությունից խուսափելու համար»: Իսկ ԱՎՄԿ քարոզչության պատասխանատու Էդգար Առաքելյանն ասաց, որ ինչ գույն էլ լինի, կլինի իրենց հաղթանակի գույնը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1485 դիտում
10:01 22-01-2022
ՄԻՊ քվեարկությունը` երկուշաբթի. ինչպես կվարվի ընդդիմությունը․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1294 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1030 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
952 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»