211652_close_icon
views-count940 դիտում article-date 09:49 16-02-2024

Ադրբեջանը հոխորտում է, որ հաջորդ անգամ էլ նույն կերպ կվարվի, իսկ մեզ համոզում են, որ պետք է դեմքներիս թուքը մաքրենք ու գլուխներս կախ սպասենք․ Տիգրան Աբրահամյան

Մինչ Ադրբեջանն ինքնագոհ խոսում է այն մասին, որ հաջորդ առիթով էլ նույն կերպ է վարվելու և կոշտ հարված հասցնելու` նկատի ունենալով Ներքին Հանդի վերջին ողբերգական դեպքերը, Հայաստանի իշխանությունը դեռ խոսում է այն մասին, որ եթե պարզվի, որ հրադարի ռեժիմը հայկական կողմից են խախտել, խիստ պատժվելու են:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․

«Այն, որ ցանկացած միջադեպից հետո համապատասխան կառույցները աշխատում են` տեղի ունեցածը դետալային պարզելու համար, գիտեն խնդրին քիչ թե շատ ծանոթ անձինք:

Բայց 4 զոհ ունեցած երկրի կառավարչի ողջ խոսույթը գլուխ կախ Ադրբեջանին գոհացնելն է:
Այս ամենից դուրս, գարշանք են առաջացնում Փաշինյանի «տակ» գտնվող այն անձինք, ովքեր ուղղակի կամ անուղղակի ձևով, հանրությանն ամենակեղտոտ ձևով ուզում են համոզել, թե` վատ է, որ դեպք է եղել, սակայն կարևորն անցավ գնաց` ի՞նչ հակազդել, ի՞նչ պատասխան, անցավ գնաց և այլն:

Ի՞նչը անցավ, ոչինչ էլ չի անցել: Մեկի որդին, մեկի ամուսինը, մեկի հայրը զոհվեց, ավելին` Ադրբեջանը հոխորտում է, որ հաջորդ անգամ էլ առիթ կգտնի ու նույն կերպ կվարվի, իսկ մեզ համոզում են, որ պետք է դեմքներիս թուքը մաքրենք ու գլուխներս կախ սպասենք հաջորդ արյունոտ միջադեպին:

Շակալներ, որոնց համար հայրենիքի պաշտպանների կյանքն արժեք չունի, կարևորն իրենց շպրտված գումարները ժամանակին ստանում են, փորներն էլ կուշտ է»:

Նմանատիպ նյութեր