211652_close_icon
views-count80462 դիտում article-date 11:02 04-03-2016

Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. Нива-ն 200 մետր գլորվել է ձորը. կա 1 զոհ, 4 ծայրահեղ ծանր վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 4-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 09:40-ի սահմաններում Վազ 2121 մակնիշի 36 ՕԼ 750 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Այգեհովիտ-Պառավաքար-Այգեպար Հանրապետական նշանակության 36 ճանապարհահատվածի 8-րդ կմ-ում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 200 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, 4 հոգի ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են Իջևանի հիվանդանոց: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի և դասակի հրամանատար Սերյոժա Ղալթաղչյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Իջևանի թիվ 62 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ ջոկատի հրամանատար Անդրանիկ Մելիքսեթյանի և խմբի պետ Մհեր Վանեսյանի գլխավորությամբ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և ավտոմեքենայից շպրտված գազաբալոնը փակել են, քանի որ առաջացել էր գազի արտահոսք: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր են ժամանում քննիչները: Փաստի առթիվ մարզի քննչական վարչության պետ Աննա Մանթաշյանի կարգադրությամբ Իջևանի քննչական բաժնում հատկապես կարևոր գործերով քննիչ Վասիլ Սարգսյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Ժամանել է նաև ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Հակոբյանի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են՝ վարորդը եղել է Լոռու մարզի Դեբեդ գյուղի բնակիչ, 54-ամյա Սեյրան Նազլուխանյանը, մահացածը նրա համագյուղացի՝ 44-ամյա Արմեն Նազլուխանյանն է, վիրավորներն են՝ համագյուղացիներ՝ 14-ամյա Վահե Նազլուխանյանը, 18-ամյա Աստղիկ Նազլուխանյանը և 37-ամյա Քրիստինե Խարազյանը: Իջևանի բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին ասել են, որ երեխային այս պահին տեղափոխում են Երևան: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր