16776 դիտում
09:30 28-09-2016
43-ամյա վարորդը Լոռու մարզում Нива-ով 200 մետր գլորվել է ձորը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ , ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Աքորի գյուղի բնակիչ, 43-ամյա Վարդգես Սիմոնյանը նույն գյուղից դեպի Լալվար լեռը տանող ճանապարհին՝ «Գոռի Ղաշ» կոչվող հանդամասում իր վարած Վազ 2121 մակնիշի 24 ՕՕ 958 համարանիշի ավտոմեքենայով կորցնելով կառավարումը, դուրս է եկել ճանապարհից և մոտ 200 մետր գլորվել ձորը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդ Վ. Սիմոնյանը և նրա ուղևոր՝ համագյուղացի, 36-ամյա Ռոմիկ Ավետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահագն Մոսինյանի գլխավորությամբ։ Վթարի վայր է ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի ավագ քննիչ Կարեն Մոսինյանը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով ուղևոր Ռ. Ավետյանը մեքենայի գլորվելու առաջին պահից մեքենայից դուրս է շպրտվել։ Վիրավորներին ձորից դուրս են բերել և անմիջապես Ալավերդու բժշկական կենտրոն տեղափոխել գյուղացիները։
Փաստի առթիվ ավագ քննիչ Կ. Մոսինյանի կողմից նյութեր են նախապատրաստվում
[color=#CC0000]Ծանուցում[/color].Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+