1653 դիտում
16:41 04-03-2016
ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը
Մարտի 4-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ նվիրված 2016թ. փետրվար ամսվա ընթացքում զինված ուժերում իրականացված միջոցառումների և դրանց արդյունքների քննարկմանը, ինչպես նաև մարտ ամսվա հիմնական անելիքների նախանշմանը:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրել է զինված ուժերում ուսումնական փուլի մեկնարկի շրջանակում իրականացված մարտական և զորահավաքային պատրաստականության միջոցառումների, հաշվետու ժամանակահատվածում զորամասերում ու մարտական հենակետերում անձնակազմի զգոնության և կարգապահության, անվտանգության կանոնների պահպանման, զինված ուժերի կիրառման պլանների ճշտումների ուղղությամբ կատարված աշխատանքների վրա:
Նշելով, որ հաշվետու ժամանահատվածում պատշաճ կերպով շարունակվել են զինված ուժերի պատրաստության պլանով նախատեսված միջոցառումները, պաշտպանական գերատեսչության ղեկավարը առավել կարևորել է անցկացված մարտավարաշարային պարապմունքները և մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումները, որոնց արդյունքների վերլուծությունը ևս մեկ անգամ ցույց է տվել, որ հայկական զինված ուժերն ունեն մարտունակության բարձր աստիճան և ունակ են կատարելու առաջադրված խնդիրները:
Անդրադառնալով առաջնագծում ինժեներական, ամրաշինական և անվտանգության կաննոների պահպանման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը խորհրդակցության մասնակիցներին առաջադրել է որոշակի խնդիրներ, տվել համապատասխան հանձնարարականներ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1024 դիտում
10:19 01-01-2025
Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին ու Լարսում
2014 դիտում
23:45 31-12-2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ամանորի ուղերձը
2617 դիտում
23:30 31-12-2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա մաղթանքը