211652_close_icon
views-count28092 դիտում article-date 12:37 05-03-2016

Սուրիկ Խաչատրյանի՝ Լիցկայի որդին` Տիգրանը` բանակում չծառայելու, էլ չաշխատելու եւ աղմկահարույց պատմություններում իր մասնակցության մասին. նա անմեղ է, չար աչքերն են մեղավոր

Ոչինչ, ոչինչ կարա լինի, ի՞նչ է եղել: Նման պատասխան տվեց այսօր Եռաբլուրում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը՝ արձագանքելով լրագրողների այն հարցին, թե ինչպես կարող է բանակում չծառայել, բայց Գորիսի ԵԿՄ կառույցի ղեկավրը լինել: Նրա խոսքով, կարեւորը մարդ իր ազգի համար պատրաստ լինի կրիտիկական պահերին: Հարցին, թե ինչպես է ստացվում, որ միշտ հայտնվում է աղմկահարույց պատմությունների մեջ, ասաց, որ երբ մարդու վրա շատ է աչք լինում, փորձանքների է հանդիպում: Այլ հարցերի խուսափեց պատասխանել եւ հեռացավ: Հարցին, թե առաջիկայում որտեղ է աշխատելու, ասաց, որ էլ ոչ մի տեղ, քանի որ որտեղ ընդունվում է աշխատանքի, լրագրողները իմանում են:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր