211652_close_icon
views-count4723 դիտում article-date 18:43 05-03-2016

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի շնորհավորական խոսքը Մարտի 8-ի կապակցությամբ

Սիրելի կանայք, Ընդունեք իմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Կանանց միջազգային տոնի կապակցությամբ: Առանձնակի ջերմությամբ շնորհավորում եմ կրթության և գիտության ոլորտի բոլոր կանանց: Դուք ստանձնել եք սերունդների կրթման, դաստիարակման և որակյալ կադրերի պատրաստման առաքելությունը, որը կատարում եք հայ կնոջը բնորոշ անմնացորդ նվիրումով և պատասխանատվությամբ: Ձեր բարեխիղճ ու հետևողական աշխատանքով է պայմանավորված մեր երկրի ապագայի նկարագիրն ու վաղվա օրը, մեր ազգային իղձերի իրականացման գործում երիտասարդ սերնդի պատրաստակամությունն ու նվիրումը: Գարնանային այս գեղեցիկ տոնի առիթով շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում երջանկություն, առողջություն ու բարօրություն: Սիրով՝ ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆ

Նմանատիպ նյութեր