211652_close_icon
views-count1190 դիտում article-date 17:27 08-03-2016

ՀՀ կրթության և գիտության նախարարի շնորհավորական խոսքը Մարտի 8-ի կապակցությամբ

Սիրելի  կանայք, Ընդունեք իմ  շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Կանանց միջազգային տոնի կապակցությամբ: Առանձնակի ջերմությամբ շնորհավորում եմ կրթության և գիտության ոլորտի բոլոր կանանց: Դուք ստանձնել եք սերունդների կրթման, դաստիարակման և որակյալ կադրերի պատրաստման  առաքելությունը, որը կատարում եք հայ  կնոջը բնորոշ անմնացորդ նվիրումով և պատասխանատվությամբ: Ձեր բարեխիղճ ու հետևողական աշխատանքով է պայմանավորված մեր երկրի ապագայի նկարագիրն ու վաղվա օրը, մեր ազգային իղձերի իրականացման գործում երիտասարդ սերնդի պատրաստակամությունն ու նվիրումը:  Գարնանային այս գեղեցիկ տոնի առիթով շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում երջանկություն,  առողջություն ու բարօրություն:  [b]Սիրով՝  ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆ[/b]

Նմանատիպ նյութեր