211652_close_icon
views-count4028 դիտում article-date 11:21 06-03-2016

Գիտնականները պարզել են ամուսնության, երջանկության և կարիերայի համար իդեալական տարիքը

Բրիտանացի գիտնականները պարզել են ամուսնության, երջանկության և կարիերայի համար իդեալական տարիքը: Այս մասին հայտնում է RBC-ն: Գիտնականների կարծիքով` մարդը կյանքի տարբեր ժամանակահատվածում «հասունանում է» սիրո, երջանկության, ինչպես նաև «պատրաստ է լինում» կարիերա կառուցելու համար: Ուսումնասիրություններին մասնակցել է ավելի քան 2 հազար մարդ` 25-55 տարեկան հասակում: Գիտնականների ուսումնասիրության համաձայն, ավելի ամուր են այն ընտանիքները, ովքեր ամուսնացել են 30-32 տարեկանում: Ըստ փորձագետների, հենց այդ տարիքում են տղամարդիկ և կանայք ավելի շրջահայաց և հարաբերություններին վերաբերում են մեծ լրջությամբ: Փորձագետների կարծիքով 40 տարեկանում մարդիկ գնահատում և հասկանում են` ինչ է իրականում երջանկությունը: Իսկ կարիերայի համար մեծ բարձունքների են հասնում ճիշտ 38-40 տարեկանում:

Նմանատիպ նյութեր