211652_close_icon
views-count126857 դիտում article-date 09:37 06-03-2016

Գեղարքունիքի մարզի փրկարարները, ջրասուզակն ու Նորատուս գյուղի ողջ բնակիչները Սևանում հայտնաբերեցին ջրահեղձ եղածներից մեկի դին. մյուս դին ման են գալիս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Քիչ առաջ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության և նույն վարչության Սևանի հրշեջ-փրկարարները և հատուկ ջրասուզակը Սևանա լճում հայտնաբերեցին Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչներից մեկի դին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երրորդ օրն է` փրկարարները, ջրասուզակներն ու Նորատուս գյուղի գրեթե ողջ բնակչությունը որոնում էին ջրահեղձ եղածներին: Երկրորդի որոնողական աշխատանքերը շարունակվում են: Հայտնաբերվել է նաև մոտորանավակը, որը դուրս է բերվել 28 մետր խորությունից: Թե հանված դին ով է ` այս պահին ճշտվում է: Որոնողական աշխատանքները տեղում ղեկավարում է մարզի փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Էդիկ Գալստյանը, ով իրավիճակի մասին տեղեկությունները տեղում հաղորդում է փրկարարական ծառայության տնօրենի տեղակալ, փրկարարական ծառայության գնդապետ Արման Ցոլակյանին, վերջինս էլ իրավիճակի մասին զեկուցում է Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին: *** 13:50[color=#EF2929] Արդեն 1 ժամից ավելի է` Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակ-փրկարար Վահե Մելքոնյանը սկսել է որոնողական աշխատանքները` 30,5 մ խորությամբ ջրի հատակում` 2-րդ երիտասարդի դին հայտնաբերելու համար: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պարզվել է` առաջին հայտնաբերված դին 42- ամյա Անդրանիկ Վարդգեսի Վարդանյանն էր: *** 14:15 Քիչ առաջ Վ. Մելքոնյանը 35մ խորությունից դուրս բերեց 2-րդ` 24-ամյա Անդրանիկ Պապինի Ավետիսյանի դին: Առաջին օրվանից որոնողական աշխատանքներին մասնակցել է Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանը, ինչպես նաև նրա տղան` իր ընկերների հետ: [/color] Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/04/78726/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 4-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի 2 բնակիչ վաղ առավոտյան հեռախոսով խոսել էին իրենց հարազատների հետ և հայտնել, որ գտնվում են Նորատուսի վարչական տարածքում գտնվող Սևանա լճում և խոսակցությունը կեսից ընդհատվել էր: Հարազատները մտածել էին, որ գուցե կապի խնդիր է եղել և որոշ ժամանակ անց տեսնելով, որ ոչ մի լուր չկա երիտասարդներից, օգնություն էին խնդրել Սևանի ջրասուզակներից և հրշեջ-փրկարարներից: Մի քանի ժամ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության, նույն վարչության Սևանի հրշեջ-փրկարարները, ջրասուզակնկերը մարզային փրկարարական վարչության պետ Էդիկ Գալստյանի գլխավորությամբ Նորատուս գյուղի ողջ բնակիչների հետ՝ ահել ու ջահել, միահամուռ իրենց մոտորանավակներով և սուզակներով որոնողական աշխատանքներ էին կատարել, որպեզի հայտնաբերեին ջրահեղձ եղած երիատասարդների դիերը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասել էին, որ ջրահեղձ եղած երիտասարդները իրենց գյուղի բնակիչներ էին` 42-ամյա Անդրանիկ Վարդգեսի Վարդանյանը և 24-ամյա Անդրանիկ Պապինի Ավետիսյանը: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 253+
253+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր