2433 դիտում
17:34 06-03-2016
Այսօր Երևանում և ՀՀ մարզերում ավելի քան 3100 դպրոցականներ իրենց գիտելիքները ստուգեցին հանրապետական օլիմպիադայում
«ԵՊՀ օլիմպիադան» անցկացվում է 2009 թ.-ից: Այն նախաձեռնել և մինչ օրս իրականացնում է ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչությունը: Ամենամյա օլիմպիադային մասնակցում են ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ հանրապետության բոլոր մարզերի հանրակրթական դպրոցների ավարտական դասարանների աշակերտներ: Նպատակն է բարձր դասարաններում սովորողներին հնարավորություն ընձեռել ընդունելության քննություններից առաջ ստուգելու իրենց գիտելիքներն ու պարզելու ընդունակությունները:
Այս տարի աշակերտներն իրենց ուժերը փորձեցին հանրակրթական 13 առարկաների գծով (մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, ինֆորմատիկա, կենսաբանություն, աշխարհագրություն, հայ ժողովրդի պատմություն, հայոց լեզու և գրականություն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ստեղծագործական աշխատանք): Ամենաշատը հայտագրվել են հայոց լեզու և գրականություն, մաթեմատիկա, կենսաբանություն և անգլերեն առարկաների համար:
Ընդհանուր առմամբ՝ օլիմպիադային ամենաշատը հայտագրվել են Երևանի, Գյումրիի, Իջևանի և Արարատի մարզերի դպրոցականները: Բոլոր մարզերում աշխատանքները համակարգել են ԵՊՀ մարզային ներկայացուցիչները և բուհի դասախոսներ:
Օլիմպիադայի անցկացմանը հետևում էր նաև ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը: Պրոռեկտորը մեզ հետ զրույցում նշեց, որ Մայր բուհը մշտապես կարևորել է օլիմպիադաների անցկացումն ու դրանց արդյունավետությունը. «Մենք այն դիտում ենք որպես մինչհամալսարանական կրթության ոլորտում աշխատանքների անցկացման կարևորագույն բաղադրիչ, քանի որ հազարավոր դիմորդների հնարավորություն ենք տալիս փորձելու իրենց ուժերը: Առաջիկայում անցկացվելիք գիտխորհրդի նիստում էլ մենք կքննարկենք նաև հաղթող աշակերտներին խրախուսելու հարցը»:
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության պետ Վաչագան Գալստյանը նշեց, որ այս տարվանից սկսած՝ «ԵՊՀ օլիմպիադան» անցկացվելու է երկու փուլով: Առաջին փուլի հաղթողները մարտի 26-ին կմասնակցեն օլիմպիադայի երկրորդ փուլին:
Հետադարձ հայացք նետելով անցած 8 տարիներին՝ պարոն Գալստյանը նկատում է՝ տարեցտարի որակական աճ է արձանագրվում. «Պետք է նշեմ, որ օլիմպիադայում հատկապես աչքի են ընկնում այն դպրոցները, որոնց հետ մենք ունենք ստորագրված համագործակցության պայմանագրեր և համաձայնագրեր: Փորձը ցույց է տալիս, որ օլիմպիադայի առաջին, երկրորդ և երրորդ կարգերի դիպլոմակիրների կեսից ավելին դիմում է ԵՊՀ, իսկ ահա համալսարան ընդունված նորաթուխ համալսարանականների կեսից ավելին էլ սովորում է անվճար ուսուցման համակարգում, ինչը մեծ ձեռքբերում ենք համարում»:
Տեղեկացնենք նաև, որ «ԵՊՀ օլիմպիադա-2016»-ի արդյունքների ամփոփումը և պաշտոնական փակումը տեղի կունենան ապրիլի 11-ին ԵՊՀ մեծ դահլիճում: Հաղթողները կստանան 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի դիպլոմներ, գովասանագրեր, ինչպես նաև Մայր բուհի կողմից կպարգևատրվեն գրքերով ու դիմորդի ուղեցույցներով:
Նմանատիպ նյութեր
1263 դիտում
09:41 16-06-2016
Անցած տարվա ընթացքում բանկերի իրավաբանական անձ հաճախորդների թիվը նվազել է ավելի քան 3100-ով. «Հայկական ժամանակ»
933 դիտում
13:09 01-09-2021
Գիտելիքները և գործնական հմտություններն առավել քան կարևոր են բժշկի համար. Արմեն Մուրադյան
Այս բաժնից
970 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
955 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
883 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր