1266 դիտում
09:41 16-06-2016
Անցած տարվա ընթացքում բանկերի իրավաբանական անձ հաճախորդների թիվը նվազել է ավելի քան 3100-ով. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Իշխանության ներկայացուցիչները հերքում են, թե վերջին շրջանում բազմաթիվ տնտեսվարողներ դադարեցրել են իրենց գործունեությունը։ Նրանք օգտվում են այն հանգամանքից, որ պաշտոնական ամբողջական տվյալներ այդ մասին չկան։
Սակայն ԿԲ-ի հրապարակած տեղեկանքներում կարելի է գտնել ցուցանիշ, որը բավականին մեծ ճշտությամբ ցույց է տալիս գործունեությունը դադարեցրած տնտեսվարողների ընդհանուր թիվը։ Այսպես, ըստ ԿԲ-ի երեկ հրապարակած «Հայաստանի ֆինանսական համակարգը, զարգացումը, վերահսկողությունը, կարգավորումը» զեկույցի, անցած տարվա ընթացքում ՀՀ բանկերի «իրավաբանական անձ-հաճախոոդների քանակը նվազել Է 4,1 տոկոսով և կազմել 76,4 հազար»։ Այլ կերպ ասած, 2015 թ. բանկերի իրավաբանական անձ հաճախորդների թիվը նվազել է ավելի քան 3100-ով։ Դժվար է պատկերացնել իրավաբանական անձի, որը կարողանա գործունեություն իրականացնել առանց բանկային հաշվի։ Բայց կարող են լինել իրավաբանական անձինք, որոնք դադարեցրել են իրենց գործունեությունը, սակայն դեռ ձևականորեն պահպանում են իրենց հաշիվները բանկերում։ Իսկ սա նշանակում է, որ անցած տարվա ընթացքում գործունեությունը դադարեցրած իրավաբանական անձանց թիվը ամենաքիչը 3100 է։ Եվ դա լավագույն դեպքում»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1342 դիտում
12:53 19-03-2021
2020թ․ ավելացել է բանկերի հաճախորդների և բանկային հաշիվների թիվը
1704 դիտում
09:38 05-08-2016
Երկու տարվա ընթացքում մանրածախ առևտրի ծավալները նվազել են ավելի քան 10 տոկոսով. «Հայկական ժամանակ»
1158 դիտում
10:31 08-04-2015
Անցած մեկ տարվա ընթացքում մեր պահուստները անընդհատ ու շեշտակի նվազել են. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2245 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը