211652_close_icon
views-count67586 դիտում article-date 18:29 01-04-2023

«Քանաքեռցի Տույի» սպանության գործով դատարան ժամանած Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանին դատական կարգադրիչները զննման ենթարկեցին, նաև մետաղորսիչով ստուգեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Երեկ` մարտի 31-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանի նստավայրում, քրեական աշխարհում հայտնի հեղինակություն «Քանաքեռցի Տույ»-ի ու 3 անձանց սպանության գործով, դատական նիստից առաջ Երևան քաղաքի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատական կարգադրիչների ծառայության բաժնի պետ Գևորգ Պապոյանի և բաժնի պետի տեղակալ Գրիգոր Խալաթյանի գլխավորությամբ՝ դատական կարգադրիչները մանրակրկիտ զննում էին դատական նիստին ժամանող բոլոր անձանց, այդ թվում՝ փաստաբաններին ու դատախազներին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատական նիստին էր ներկայացել նաև «Փյունիկի», «Այաքսի» և մի շարք անվանի թիմերի, Հայաստանի ազգային հավաքականի նախկին անվանի ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանը, նա ընդգրկված է եղել ԲԿՄԱ-ի մարզչական կազմում, այժմ զբաղվում է մարզչական գործունեությամբ:

 Է․ Մանուչարյանին դատական կարգադրիչները զննման ենթարկեցին, նաև մետաղորսիչով ստուգեցին։ 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 31-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանի  նստավայրում շարունակվել է 2021թ-ի նեյեմբերի 11-ին Երևանում քրեական աշխարհում հայտնի հեղինակություն «Քանաքեռցի Տույ» մականվամբ Արթուր Ղազարյանի և ևս 3 քաղաքացիների սպանության գործով դատաքննությունը։

Ինչպես հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երբ մեկնարկում էր դատական առաջին նիստը, շատերը կարծում էին, որ դատական կարգադրիչներին ծանր ու պատասխանատու աշխատանք էր սպասվում, քանի որ հնարավոր էր դատարանի բակում ու դահլիճում տեղի ունենային լուրջ միջադեպեր:

Երևան քաղաքի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատական կարգադրիչների ծառայության  բաժնի պետ Գևորգ Պապոյանի և բաժնի պետի տեղեկալ Գրիգոր Խալաթյանի գլխավորությամբ, դատական կարգադրիչները ապացուցել են, որ իրավիճակն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ է, ու ոչ ոք չի կարող թելադրել կարգադրիչներին:

Դատական նիստին ներկա գտնվողները  կարգադրիչների կողմից մանրակրկիտ զննվում էին հատուկ մետաղորսիչ սարքով, ինչը ապացույցն էր այն բանի, որ կարգադրիչների ճիշտ և պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում կարելի էր ասել,  որ «օձն իր պորտով, հավքն իր թևով» չի կարող շրջանցել կարգադիչներին:

Դատական նիստից առաջ հայտնի դարձավ, որ դատավոր Մանվել Շահվերդյանը դեռ դատական առաջին նիստի ժամանակ բավարարել էր տուժող և մեղադրվող կողմերի փաստաբանների միջնորդությունները, արգելել ԶԼՄ-ներին ներկայությունը դատական նիստերին: Ամբողջությամբ կարելի էր դատարանին ասել, «աշխարհ կանգնիր, իջնող կա»:

Մարտի 31-ին՝ դատական նիստից առաջ սպանության կասկածաքով ձերբակալվածների, ապա դատարանի որոշմամբ գրավով ազատ արձակված ամբաստանյալների փաստաբան Լուսինե Սահակյանը, ով ժամանակին պաշտպանել է նաև բազմաթիվ ընդդիմադիր քաղաքական հայացքների համար կալանավորված քաղաքական գործիչների, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին, ով այն ժամանակ պայքարում էր դատավորների դեմ, որ դատական նիստերը պարտադիր պետք է զանգվածային լրատվամիջոցներով լուսաբանվեն, որ դատարանները չպետք է խոչընդոտեն լրագրողների աշխատանքին, մարտի 31-ին՝ դատական նիստից առաջ դիմել էր դատավորին, որ դատական նիստը չպետք է սկսվեր այնքան ժամանակ, ամբաստանյալներին չպետք է բերեին դատարանի դալիճ այնքան ժամանակ, մինչև լրագրողները չդադարեցնեն լուսա-տեսանկարահանման աշխատանքները: Լրիվ աբսուրդի թատրոն:

 Ժամանակին նման հուռի երևույթի դեմ պայքարող հայտնի փաստաբանը մարտի 31-ին այլ դիրքորոշում ցուցաբերեց այն դեպքում, երբ տեղի ունեցածը համարվում էր Հայաստանի պատմության ամենաաղմկահարույց հանցագործություններից, ու հանրությունը պետք է պատշաճ տեղեկանար նաև դատական պրոցեսի ընթացքից: Դատավոր Մ. Շահվերդյանն էլ, առանց դասատական նիստը սկսելու, բավարարել էր փաստաբանի խնդրանքը:

Ֆոտոլրագրողը հայտնել է նաև, որ դատավորը հիմնական մեղադրյալներից մեկի նկատմամբ կայացրել էր տնային կալանքի որոշում, ով 40 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել կալանքից, իսկ դատարանն էլ պատճառաբանել է, որ նա երեխա էր ունեցել: Ստացվում է՝ կարող ես առանձնապես ծանր հանցագործություն կատարես, ու հետո երեխա ունենալու պատրվակով գրավով ազատ արձակվես:

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր