211652_close_icon
views-count40376 դիտում article-date 22:49 06-03-2016

Զովունիի խաղատների մոտ Եղվարդի քաղաքապետի 29-ամյա տղան վրաերթի է ենթարկել հետիոտնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր, մարտի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում Եղվարդ քաղաքի բնակիչ, 29-ամյա Խաչիկ Սարգսյանը Երևան-Զովունի ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում` հայտնի կազինոների հավաքատեղիի մոտ իր վարած ՎԱԶ-2121 մակնիշի 001 LL 81 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վիրավորին տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղից էլ մեղայականով ներկայացել է ոստիկանության Եղվարդի բաժին: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Եղվարդի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի քննիչները` մարզային քննչական վարչության բաժնի պետ Մհեր Վարդանյանի և բաժնի պետ Արա Պողոսյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վերջիններս մեկնել են հիվանդանոց, որտեղ` ըստ օպերատիվ տեղեկությունների, գտնվում է ավտոմեքենան: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Նաիրիի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Ռուբիկ Հակոբյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվելու է ոստիկանության Նաիրիիի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդ Խ. Սարգսյանը, ով աշխատում է ՀՀ ֆինանսների նախարարությունում, Եղվարդի քաղաքապետ Նորիկ Սարգսյանի որդին է: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավոր կնոջ ինքնությունը: *** 07/03/2016 10:00 Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ վրաերթի ենթարկվածը Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի բնակիչ, 64-ամյա Ժենյա Վարդանյանն է: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր