Բրյուսելում այսօր կայանալու է Եվրամիություն-Թուրքիա գագաթնաժողովը
Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում այսօր կայանալու է Եվրամիություն-Թուրքիա գագհաթնաժողովը, տեղեկացնում է Ria Novosti-ն:
Հիմնական թեման լինելու է Եվրոպայում առկա միգրացիոն ճգնաժամը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը գագաթնաժողովի նախաշեմին հայտարարել է, որ հանդիպմանը մի շարք հարցեր է առաջ քաշելու Անկարայի առաջ:
Քննարկվելու է նաև Թուրքիային փախստականների կարիքները հոգալու համար Թուրքիայի պահանջած 3 մլրդ եվրո օգնությունը միանվագ վճարելու հարցը: